Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանը հույս ունի դրական դեր ստանձնել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում

Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանը հույս ունի դրական դեր ստանձնել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում
01.11.2020 | 21:57

Վրաստանը հույս ունի դրական դեր ստանձնել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում՝ հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Այդ դժվարին և ցավոտ հակամարտության պայմաններում Վրաստանը վերստին մնում է կայունության կղզյակ, որտեղ շարունակվում են կովկասցիների միջև համերաշխության և համակեցության ավանդույթները։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք դրական դեր ստանձնել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում, որը պարտադիր է բոլոր երեք երկրների զրագացման համար»,- հայտարարել է նա:

Դիտվել է՝ 2472

Մեկնաբանություններ